Հայաստանում արվեստասեր հանրության համար փետրվարի 19-ը կրկնակի տոն է: Այսօր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նաև միմյանց գիրք նվիրելու օրն է: Բանաստեղծն այսօր կդառնար 151 տարեկան:
Նշենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարության ենթակայության 12 գրադարաններում՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում կիրականացվեն տարբեր միջոցառումներ:
Կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո- և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյաններին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր: