Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-ին պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն է այցելել սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը: Դերասանը, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ, քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար կարդացել է Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթը: Հանդիպման ընթացքում Հրանտ Թոխատյանը զրուցել է նաև երեխաների հետ և կենտրոնի խաղասենյակին նվիրել «Արդիբուք»: