Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահ Բաեկ Սուկհիի հետ: Կողմերը քննարկել են համատեղ զարգացման ծրագրեր իրականացնելու հեռանկարները և հնարավորությունները:
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս Կորեայի արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված ծրագրի համար, որի շրջանակներում Հայաստանի առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու ուլտրաձայնային սարքավորումներ և հանձնելու է մարզային բժշկական կենտրոններին:
Կորեայի միջազգային համագործակցության գործակալության փոխնախագահն հայ մասնագետներին առաջարկել է մասնակցել Կորեայում իրականացվող առողջապահական դասընթացներին` մասնագիտական հմտությունները բարձրացնելու համար, ինչը ողջունել է Արսեն Թորոսյանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև ապագայում ավելի լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: