Գիրք նվիրելու օրվա միջոցառումներին մասնակցել են նաև ՀՀ նախագահը և արտգործնախարարը:
Նախագահ Արմեն Սարգսյանը գրքեր է նվիրել Գյումրի քաղաքի, Չինարի, Սուրենավան, Ակնաշեն գյուղերի գրադարաններին:
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը գրքեր է նվիրել Արարատի Արմաշ գյուղի գրադարանին: «Այստեղ տարբեր գրքեր են` տարբեր բովանդակությամբ: Կան գրքեր Լեռնային Ղարաբաղի, մեր հայրենակիցների անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ: Կան գրքեր ցեղասպանությունների կանխարգելման մասին, պատմական գրքեր, ինչպես նաև օտարերկրյա հայտնի գրողների ստեղծագործությունների հայերեն թարգմանություններ»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը: