Չինական կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 2000-ից, սակայն առաջին անգամ բուժվածների թիվը գերազանցել է զոհերի թվին: Ուհան քաղաքի հիվանդանոցի տնօրենի մահից հետո չինացի բժիշկները հայտարարեցին, թե գտել են վիրուսի բուժումը:
Վաղվանից Ռուսաստանը կարգելի չինացիների մուտքը երկիր: Ըստ ռուս համաճարակաբանների՝ կորոնավիրուսից մահվան դեպքերը, սակայն, հավասար են ցանկացած այլ վարակից մահվան դեպքերի: Բժիշկները հավաստիացնում են, որ կորոնավիրուսը մահացու չէ առողջ օրգանիզմ ունեցող մարդկանց համար: