Լույս է տեսել ադրբեջանցի լրագրող Զեյնալ Իբրահիմովի «Ալիև և Co.» գիրքը՝ անգլերեն թարգմանությամբ: Amazon կայքում գրքի անգլերեն տարբերակի նկարագրության մեջ ասվում է, որ հեղինակը ականատես է եղել 30 տարի առաջ Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերին:
Գրքում նկարագրվում են Հեյդար Ալիևի վերադարձը իշխանության և դրա հետ կապված քաղաքական իրադարձությունները, որոնք միտված էին վերահսկելու հանրապետության նավթային հարստությունը և ապահովելու կրտսեր Ալիևի իշխանության գալու գործընթացը:
Ռուսերեն թարգմանությամբ գիրքը լույս է տեսել 2018-ի սկզբին: