Թուրքմենստանում այսուհետև բոլոր ուսուցիչները կգրեն միագույն՝ կանաչ գրիչով. իշխանության որոշումն է: Նրանք նաև պարտավոր են գրառումներ անել միատեսակ կանաչ նոթատետրում:
Կանաչ գրիչ են օգտագործում նաև պաշտոնյաներն ու կառավարության անդամները նախագահի հետ հանդիպման ժամանակ: Գրիչները միայն գույնով են նման, դրանց գինը տարբերում է՝ կախված տիրոջ զբաղեցրած պաշտոնից: Կանաչը նաև թուրքմենական գորգերում գերակշռող գույնն է: