ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմեդ Հաջ Իբրահիմին։ Հայաստանի արտգործնախարարը մեր երկրի կառավարության և հայ ժողովրդի անունից խորին շնորհակալություն է հայտնել Սիրիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն ընդունելու համար։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում զարգացումները։