Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ:
Փոխարտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանում ապրում են 2,5 միլիոնից ավելի հայեր, և համայնքը մեծ ներդրում ունի երկրի զարգացման, առաջխաղացման գործում:
Զարեհ Սինանյանն այցելել է նաև «Պրո-էքսպո 2020» միջազգային ցուցահանդես, շրջել հայկական տաղավարում, որտեղ ներկայացված 23 ընկերություն 5 օր շարունակ ցուցադրել է հայկական արտադրանքը: