Եզդի ժողովուրդը պատրաստվում է նշել Սուրբ Խըդրնաբիի՝ Զատկի տոնը: Այն տևում է 3 օր:
Խըդրնաբին պատերազմում զոհված երիտասարդ զորավարներից է: Եզդիների հոգևոր առաջնորդ Շեյխ Բրոյի խոսքով՝ այս տոնը նախ երիտասարդներինն է, որովհետև ժողովուրդը Խըդրնաբիին ընդունել է որպես երիտասարդների բարի իղձերը, նպատակները ու մուրազները կատարող առաքյալ:
Ազգությամբ եզդի չամուսնացած երիտասարդներն էլ իրենց ձեռքով աղի բլիթ են պատրաստում ու սպասում սպիտակ ձիով ասպետին: Ըստ տոնի ավանդույթի՝ եզդիները օրվա առթիվ կենդանի են մորթում, երեք օր ծոմ պահում, ուտեստներ պատրաստում և այն նշում մեծ շուքով: