Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքին:
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին, որը դարձավ ատելության, ռասիզմի և հակահայկական քաղաքականության անմեղ զոհ: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Մարգարյան ընտանիքի բոլոր անդամներին և ընկերներին:
Գուրգեն Մարգարյանի սպանությունը և դատապարտված մարդասպանի հետագա ներումն ու փառաբանումը անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է: Մենք պարտավոր ենք կանխել նմանատիպ՝ ինքնության վրա հիմնված հանցագործությունների հետագա դեպքերը»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է վարչապետ Փաշինյանը: