Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: