Գրքի տոնի առթիվ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրքեր է բաժանել անցորդներին, այնուհետև հյուրընկալվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
Գրադարանի հեքիաթի սրահում, «Հեքիաթի դեսպաններ» ծրագրի շրջանակում, Արայիկ Հարությունյանը հանդիպել է փոքրիկ գրքասերների հետ: Երեխաների համար նախարարը ընթերցել է Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», ապա նաև զրուցել փոքրիկների հետ և վերջում էլ պատասխանել է նրանց հարցերին։