Այս տարի հունվարին 9 մլն-ով ավելի ՀԴՄ է տպվել, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշել է, որ կան մարդիկ, որոնք հորդորները լսում են, իրավագիտակցորեն են մոտենում, և դրա հաշվին ՀԴՄ-ների տրամադրման թիվը բարձրանում է: «Կա հասարակության մեկ այլ զանգված էլ, որն անընդհատ փորձելու է հարկեր չվճարել, թաքցնել, ստվերում գործել: Մեր գործառույթը նրանց բացահայտելն է, հորդորների տեսքով հարկ վճարելու դաշտ բերելը»,- ասել է Անանյանը:
ՊԵԿ նախագահը նշել է, որ ՀԴՄ տրամադրելու համար շահագրգռել պետք չէ: «Երբ դու շահագրգռում ես քաղաքացուն, ասում ես՝ ես գումար կվճարեմ ՀԴՄ վերցնելու համար, ոչ թե ձևավորում ես մշակույթ, այլ շահերի վրա հիմնված փոխհարաբերություն, մենք չենք ընդունում: Պետք է հորդորելով, համոզելով, խնդրելով, պարտադրելով գնանք առաջ»,- ընդգծել է նա: