Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական Իդլիբում ռազմական գործողությունը ժամանակի հարց է: Էրդողանն անարդյունավետ է համարել ռուս-թուրքական բանակցությունները Իդլիբի իրադրության վերաբերյալ և զգուշացրել է Դամասկոսին, որ պատրաստ է ռազմական գործողություն սկսել այդ շրջանում:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Թուրքիայի հնարավոր գործողությունը համարել է դեպքերի զարգացման ամենավատ սցենարը և նշել, որ Ռուսաստանը կշարունակի շփումները թուրքական կողմի հետ՝ կանխելու Իդլիբում իրավիճակի հետագա սրումը: