Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ հայտարարել են, որ ղարաբաղյան կողմի հրավերով իրենց աշխատակիցները կմեկնեն Արցախ՝ մարտի 31-ի ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Կոնգրեսականները նշել են, որ իրենք ցանկանում են Արցախում տեսնել արդար և ազատ ընտրություններ: