Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության խոսնակ Քերի Կյուպեքը հերքել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի հրաժարականի մասին լուրերը:
Երկրի մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություն էին հրապարակել, որ Բարը մտածում է հեռանալ պաշտոնից՝ կապված արդարադատության դեպարտամենտի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթների հետ:
Ավելի վաղ գլխավոր դատախազը ABC հեռուստատեսությանը տված հարցազրույցում հաստատել էր, որ Թրամփի թվիթերյան գրառումները խանգարում են Արդարադատության նախարարության աշխատանքին: