Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ փետրվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Բացելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը խոսել է խորհրդարանի առաջիկա աշխատանքների մասին: Մասնավորապես անդրադարձ է եղել նոր նստաշրջանի մեկնարկին և մարտի 31-ին սպասվող համապետական ընտրություններով պայմանավորված՝ խորհրդարանի հետագա ամիսների գործունեությանը: ԱԺ նախագահի խոսքով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովը, ամենայն հավանականությամբ, նիստեր կգումարի փետրվար, ապրիլ և, ըստ անհրաժեշտության, նաև մայիս ամիսներին, ԱԺ 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին:
Անցնելով առաջիկա նիստի օրակարգում առաջադրված հարցերի քննարկմանը՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Սաֆարյանը ու արտադրության և արտադրական ենթակառուցվածքվածքների մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը ներկայացրել են հանձնաժողովներում քննարկված նախագծերը և դրանց վերաբերյալ հանձնաժողովների տված եզրակացությունները:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 11-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: