«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ։ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասարության դատարանը բավարարել է 2 ամսով խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը։
Մերժվել է նաև պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը։
Արմեն Թավադյանը ձերբակալվել է 2019 թ. դեկտեմբերի 24-ին. նրան մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով: