Boeing-ի մասնագետները ստիպված են ավելի քան 400 737 MAX ինքնաթիռների լրացուցիչ ստուգումներ անցկացնել: Դա կապված է նոր փոխադրամիջոցների վառելիքի բաքերում աղբի և օտար իրերի առկայության հետ: Սկսվել են, առանց բացառության, բոլոր ինքնաթիռների ստուգումները:
Ըստ լրագրողների՝ Boeing 737 MAX-ի շարժիչների անսարքությունները կարող էին առաջանալ նոր ինքնաթիռների վառելիքի բաքերում մնացած գործիքների պատճառով:
Boeing 737 MAX-ի թռիչքները կասեցվել են օդային մի քանի վթարից հետո:
Առաջին վթարը տեղի ունեցավ 2018 թվականի նոյեմբերին, երբ կործանվեց ինդոնեզական ավիաընկերության 737 MAX Lion Air-ը, և մահացավ 189 մարդ: 2019-ի մարտին վթարի ենթարկվեց Եթովպական ավիաուղիների նույն մոդելի ինքնաթիռը, զոհվեց 157 մարդ:
Արդյունքում այս տարվա հունվարին Boeing-ը նոր ինքնաթիռի կառուցման պատվերներ չստացավ, ինչն առաջին դեպքն էր ընկերության 60-ամյա պատմության մեջ: