ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին կնվիրի նոր հրատարակված մոտ 50 հազար գիրք։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշել է, որ բաշխման գործընթացը մարզերում նախատեսվում է կազմակերպել մարզպետարանների միջոցով։