Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի ՈՉ-ի քարոզչության լիազոր ներկայացուցիչ է գրանցել Ռուբեն Մելիքյանին:
Օրակարգում եղել է երեք հարց: Դրանցից մեկն էլ տեղամասերում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն էր՝ ԱՅՈ-ի և ՈՉ-ի միջև: Հաստատվել է նաև 5 քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը: