Փետրվարի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցությունից հետո հայտնի դարձավ, որ պաշտոնանկ կարվի ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը: Հրամանագիրը ստորագրելու է ՀՀ նախագահը՝ վարչապետի առաջարկով: Առայժմ պաշտոնական հաղորդագրություն չկա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ համակարգի պատասխանատուների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտնել էր բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառման մասին:
Հիշեցնենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 16-ը ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է 13 զոհ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մահացության դեպքերը եղել են հիվանդության կամ դժբախտ պատահարի հետևանքով։