Մոլորակի ամենահարուստ մարդը 10 միլիարդ դոլար է հատկացրել Երկրագնդի փրկության համար: Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը հայտարարել է Երկրագնդի հիմնադրամ ստեղծելու որոշման մասին, որը պետք է զբաղվի մոլորակի վրա կլիմայական փոփոխությունների դեմ պայքարով: Այս մասին նա գրել է Instagram-ի իր միկրոբլոգում:
Ջեֆ Բեզոսը նշել է, որ ֆինանսական միջոցներն ուղղվելու են գիտնականներին, ակտիվիստներին ու ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք զբաղվում են այդ խնդրով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջեֆ Բեզոսը, Forbes հանդեսի տվյալներով, կրկին առաջատար է մոլորակի ամենահարուստ մարդկանց շարքում: Նրա կարողությունը կազմում է 115.5 մլրդ դոլար: