«Մենք հարթակ ենք այն ուժերի համար, որոնք քարոզարշավի ժամանակահատվածում ասելիք ունեն հանրությանը»,- նշել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ԿԸՀ այսօրվա նիստից հետո: Մելիքյանն ընդգծել է, որ ՈՉ-ի քարոզչական խումբը անվճար հեռուստաեթերից անպայման կօգտվի: «Մեր նպատակը պետության շահի պաշտպանությունն է, քանի որ համարում ենք այս գործընթացը հակասահմանադրական»,-նշել է Մելիքյանը՝ ընդգծելով, որ ինքը չի պատրաստվում մասնակցել քվեարկությանը: Իրավապաշտպանի խոսքով՝ հրապարակային ելույթներ ևս կլինեն: