25-ամյա Նաիրիայի որդին արդեն 6 ամսական է: Բայց նրա մայրիկին դեռ ներարգանդային շրջանում են ստիպել, որ հրաժարվի իրենից:
Ծննդաբերությունից հետո էլ բժիշկները նորածնի մոտ դեղնածություն ու թոքաբորբ են հայտնաբերել ու տեղեկացրել՝ երեխան արյան հետ կապված լուրջ խնդիրներ ունի:
Նաիրիան, փաստորեն, անօգնական է մնացել և արդեն վեց ամիս է՝ երեխայի հետ ապրում է «Բարի մամա» բարեգործական կենտրոնում: Ասում է՝ փոքրիկի մոտ դրական առաջընթաց կա:
Որպեսզի երեխաները մնան ծնողների հետ ու չծեծեն մանկատան դռները՝ պետությունը նոր ծրագիր է սկսել: Հստակ է նաև, որ բոլոր նրանք, որոնք կստիպեն մորը՝ հրաժարվել երեխայից, կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Մանրամասները՝ տեսանյութում: