Հրաձգություն Բանգկոկում: Անհայտ զինված անձը ներխուժել է առևտրի կենտրոն, կրակ է բացել այցելուների ուղղությամբ: Ողբերգական միջադեպի հետևանքով սպանվել է մեկ մարդ, ևս մեկը վիրավորվել է: Իրավապահ մարմինները փորձում են պարզել հանցագործի ինքնությունը: Դեռևս տեղեկություններ չկան նաև այն մասին, թե արդյոք ոճրագործը ձերբակալվե՞լ է, թե՞ ոչ:
Այսօրվա հրաձգությունից 10 օր առաջ էլ թաիլանդցի զինվորականը նույնպես ներխուժել էր առևտրի կենտրոն ու սպանել 30 մարդու: