Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նշվում է, որ Մանուկյանը մինչ այժմ զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը, իսկ այժմ ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կկատարի ղեկավարի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը