Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը բերման է ենթարկել 2003 և 2004 թվականներին ծնված երկու անչափահասի, որոնք ծրագրել էին ահաբեկչություններ իրականացնել Ղրիմի դպրոցներում: Ստացված տեղեկությունների համաձայն՝ նրանց մոտից առգրավվել են ինքնաշեն ռումբեր: Այս մասին հայտնել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունից:
Հայտնի է դարձել նաև, որ ինքնաշեն պայթուցիկ սարքերը փորձարկվել են ընտանի կենդանիների վրա: