Փետրվարի 18-ին, ժամը 17:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Շեկ կռուգ» կոչվող վայրում այրվում են վագոն-տնակներ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակա ինքնաշեն տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 18։17-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ (մոտ 5 քմ), խոտածածկույթ (մոտ 2 քմ) և ջերմահարվել է մոտակա ինքնաշեն տնակի պատը (մոտ 1քմ):