Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
«Վարույթն իրականացնող մարմինը Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար»,- նշել են ՀՔԾ-ից:
Նշենք, Հրայր Թովմասյանին և Նորայր Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: