Հայաստանում 400 մլն դոլարի շինարարություն է կասեցվել բողոքների պատճառով, ինչը խոչընդոտում է ներդրումներն այս ոլորտում: Օրենքի համաձայն՝ երբ դատարանում շինթույլտվությունը վիճարկող հայց կա, ապա այդ ընթացքում դադարեցվում են աշխատանքները: Շինարարական կազմակերպությունները բազմիցս են բարձրաձայնել իրենց կրած վնասների մասին և առաջարկում են օրենսդրական փոփոխություններ: