Հունվարի 24-ին Sky հեռուստաալիքը սկսել է գերմանական կինոյի առաջատար ռեժիսորի՝ հռչակավոր Թոմ Թիքվերի «Բաբելոն-Բեռլին» բազմասերիանոց ֆիլմի երրորդ եթերաշրջանի ցուցադրությունը:
Այս ֆիլմով ռեժիսորը կարողացավ կոտրել ամերիկյան ֆիլմարտադրության մենաշնորհը և իսկական հաղթարշավ ունենալ կինոաշխարհում: Ընդ որում, «Բաբելոն-Բեռլինն» այս ձևաչափով եվրոպական ամենթանկ կինոնկարն է՝ 40 միլիոն եվրո բյուջեով:
Նոր եթերաշրջանին անհամբերությամբ էր սպասում նաև հայ գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանը: Դեռ նախորդ գարնանն էր նա հեռախոսազանգ ստացել Բեռլինից, որից տեղեկացել էր, որ ռեժիսորը հետաքրքրված է հայ գեղանկարչի գործերով և պատրաստ է չորս կտավի համար գնել հեղինակային իրավունքը:
Մանրամասները՝ տեսանյութում: