Հալեպի արևմուտքում գտնվող Միզնար թաղամասում և Իդլիբի նահանգի Մաջիրզե շրջանում իրավասու մարմինները, համագործակցելով սիրիական բանակի հետ, երկու մարդասիրական միջանցք են բացել, որպեսզի խաղաղ բնակիչները տեղափոխվեն ահաբեկիչներից ազատագրված անվտանգ տարածքներ:
Վկայակոչելով իր աղբյուրներին՝ SANA պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ մարդասիրական միջանցքներում տեղակայվել է շարժական բժշկական կայան, իսկ շտապօգնության մեքենաները հերթապահում են, որպեսզի անհրաժեշտ օգնություն ցուցաբերեն կարիքավորներին: