Կորոնավիրուսից մահացել է Չինաստանում վարակի էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքում օրեր առաջ կառուցված հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Չինաստանի իշխանությունները հաստատել են ստացված տեղեկությունը: Սա կորոնավիրուսից Չինաստանի բուժհաստատությունների ղեկավարներից մեկի մահացության առաջին դեպքն է:
Ավելի վաղ կորոնավիրուսից մահացել էր ևս մեկ բժիշկ, որն առաջին էր հայտնել Ուհանում կորոնավիրուսի բռնկման մասին: Վարակից մահացել է նաև մեկ բուժքույր: