Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսից մահացել է 93 մարդ, և ևս 5-ը՝ երկրի մյուս շրջաններում՝ զոհերի թիվը հասցնելով 1868-ի: Վերջին տվյալներով՝ մահացու ախտով վարակվել է 72 436 մարդ: Չնայած համաճարակի տարածմանն ու զոհերի թվի աճին՝ Չինաստանում հունվարից հետո առաջին անգամ վարակման նվազման միտում է նկատվում: Երկրի իշխանությունների հաղորդմամբ՝ ավելի քան 12 հազար մարդ ապաքինվել է: Երկրի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսով վարակի դեպքերից 80 տոկոսը հիվանդ կամ տարեց մարդիկ են: Ռիսկային խմբում են 80 և ավելի բարձր տարիքի մարդիկ: Իսկ մինչև 9 տարեկան երեխաների մեջ զոհեր չկան, մինչև 39 տարեկանների շրջանում մահացության դեպքերը կազմում են 0.2 տոկոս: