Մինչ կորոնավիրուսը մարդկային նորանոր կյանքեր է խլում, Նիգերիայում մոլեգնում է մահացու Լասսան:
Վերջին մեկ ամսում ավելի քան 450 մարդ է հիվանդացել այս տարօրինակ տենդով, և արդեն առնվազն 70 մահվան դեպք է գրանցվել: Մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում տուժել է երկրի 26 նահանգ՝ հաղորդում է The Jerusalem Post-ը:
Ախտանիշերի տեսանկյունից Լասսան շատ նման է գրիպին՝ բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավեր: Միևնույն ժամանակ, ախտահարվում է հիվանդի կենտրոնական նյարդային համակարգը, բերանում խոցեր են առաջանում, ենթամաշկային արյունազեղումներ են հայտնվում, իսկ սրտի և երիկամների անբավարարությունը Լասսայի համարյա մշտական ուղեկիցն է: