Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը իսպանական Santiago Masters-ի ավարտից մեկ տուր առաջ վաղաժամ դարձել է մրցաշարի հաղթող:
Սանտյագո քաղաքի համանուն մրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում Կարեն Գրիգորյանը հաղթանակ տոնեց և, 8 հնարավորից վաստակելով 7 միավոր, առաջ անցավ բոլորից, քանի որ երկրորդ տեղում ընթացող շախմատիստն ուներ 5,5 միավոր:
Մրցաշարն ընթանում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից. այն կեզրափակվի փետրվարի 19-ին: