Գեներալ Խալիֆա Հաֆթարի ղեկավարության տակ գտնվող Լիբիայի ազգային բանակը հայտարարել է, որ Տրիպոլիի նավահանգստում ոչնչացրել է զենք տեղափոխող նավ, որը պատկանում է Թուրքիայի զինված ուժերին:
2011-ին Լիբիայի նախկին վարչակազմի տապալումից հետո երկրում երկիշխանություն է հաստատվել: Երկրում իշխում են Լիբիայի ազգային բանակն ու ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությունը: Ազգային բանակն անցյալ տարվա ապրիլից անդադար փորձում է գրավել երկրի մայրաքաղաքը: