Իրանի հարավային Ֆարս նահանգի կենտրոնական Շիրազ քաղաքի աստվածային կրոնների հետևորդները՝ ներառյալ հայերը, զրադաշտականներն ու հրեաները, պատրաստակամություն են հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի փետրվարի 21-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է Parstoday-ը:
Այս առիթով Շիրազի հայկական միության նախագահն ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «անկախ կրոնական պատկանելությունից ու հայեցակետերի տարբերություններից, բոլորը պետք է մասնակցեն ընտրություններին՝ նոր պատգամավորին ընտրելու համար»:
«Հաշվի առնելով ԱՄՆ-ի բռնի պատժամիջոցները...այն, որ ճնշումն ուղղված է ողջ ժողովրդի դեմ, ուրեմն, բոլորս պարտականություն ունենք ջանքեր գործադրել երկրում տիրող պայմանների բարելավման համար»,- ասել է Հերմոնդ Հարությունյանը: