ԵՄ-ն կարող է սահմանափակումներ մտցնել սոցիալական ցանցերի և հաղորդակցության այլ հարթակների նկատմամբ, որոնք կհրաժարվեն վիրտուալ տիրույթից կեղծ տեղեկատվությունը, ատելություն բորբոքող կոչերն ու եվրոպական ժողովրդավարությանը սպառնացող այլ սպառնալիքները հեռացնելու նպատակով բովանդակության վերահսկողությունից և գրաքննությունից: Այս մասին հայտարարել է արդյունաբերության հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը՝ ամփոփելով Բրյուսելում կայացած Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ հանդիպման արդյունքները:
«Սոցալիական ցանցերը, մասնավորապես, Facebook-ը պատասխանատվություն են կրում եվրոպացի օգտատերերի, ինչպես նաև մեր ժողովրդավարության առջև: Մենք շատ ենք խոսել բովանդակության լիակատար վերահսկողության ապահովման գործին լրջորեն լծվելու մասին»,-հայտարարել է Բրետոնը:
«Եթե եվրոպական շուկայում գործող բոլոր սոցիալական ցանցերը չարաշահումների դեպքում չսկսեն հստակ քայլեր ձեռնարկել, մենք ստիպված կլինենք ավելի խիստ միջոցներ կիրառել, որոնք սահմանափակիչ բնույթ կկրեն»:
Բրետոնն ընդգծել է, որ Ցուկերբերգի հետ երկխոսությունը «շատ դրական» է եղել՝ վստահեցնելով, որ Facebook-ի ղեկավարը ճիշտ է հասկացել եվրոպական կարգավորիչի ազդանշանը: