ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ՝ և՛ որպես ԱԺ նախագահի, և՛ որպես ուսանողի (Միրզոյանը եղել է Թոխյանի ուսանողը):
Թոխյանը հերքել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու հարցը։
Հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է օգտվել վաղ կենսաթոշակի իրավունքից, Թոխյանն ասել է, որ իր կարծիքը կասի, դեռ ժամանակ կա։