Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի և ընկերության «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանի խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է։
Նշենք, Բարսեղ Բեգլարյանին և Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։