Պե՞տք է արդյոք արտերկրում ապրող ՀՀ բոլոր քաղաքացիներին քվեարկելու իրավունք տալ: Այս հարցն այսօրվա հանրային քննարկման հիմնական թեման էր:
Ի դեպ, մինչ այժմ այս իրավունքից օգտվել են արտոնյալ որոշակի խմբեր, օրինակ՝ դիվանագետներ, բայց ներկայում քննարկվում է ընդհանրական իրավունքի խնդիրը, ինչը, փորձագետների կարծիքով, մտահոգիչ կողմեր ունի:
Օրինակ՝ ի՞նչ կարող է անել Հայաստանի Հանրապետությունը, եթե պարզվի, որ դրսում, ենթադրենք, կաշառք է բաժանվել, կամ՝ կեղծվել են ձայները: Ակնհայտ է, որ անհնար է ներազդել, բացառել և կանխել՝ նշում են փորձագետները: