Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է Ազգային ժողով՝ բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի քննարկման համար:
Քննարկումը կազմակերպել են Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:
Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա են նաև զինված ուժերի մի շարք բարձրաստիճան սպաներ: Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ հանդիպումն ընթանալու է փակ ռեժիմով, սակայն վերջում իրենք կպատասխանեն լրագրողների հարցերին: