Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած առարկությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայության քննիչը առարկություն է ներկայացրել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով հսկող դատախազի ցուցումի դեմ:
Ավելի վաղ դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել է ՀՔԾ` լրացուցիչ քննության։