Միացյալ Նահանգները փորձում Է պառակտում մտցնել Իրանի իշխանության ու ժողովրդի միջև: Այդ մասին այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին՝ այս շաբաթվա վերջին անցկացվելիք խորհրդարանի ընտրությունների նախաշեմին:
«Դուք տեսնում եք ամերիկացիների քարոզչությունը, թե ինչպես են նրանք ցանկանում միմյանցից հեռացնել իսլամական համակարգն ու ժողովրդին: Նրանք մշտապես դրանով են զբաղվում»:
Իրանի խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 21-ին: 290 պատգամավորական մանդատի համար պայքարելու Է ավելի քան 7 հազար մարդ, որոնց թեկնածությունները հաստատել է Սահմանադրության պահպանության խորհուրդ: Ի սկզբանե ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 15 հազար մարդ, սակայն նրանց կեսից ավելին ընտրություններին չի մասնակցի: