Հերթական հանդիպումն էր վարչապետի հետ՝ խմբակցության ձևաչափով: Այդ մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա տեղեկացրեց, որ քննարկվել են հանրաքվեի հետ կապված հարցեր, անդրադարձ է եղել նաև վարչապետի Մյունխեն կատարած աշխատանքային այցին:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ մոտ օրերս մամուլի ասուլիսի կամ հայտարարության ձևաչափով կներկայացվեն հանրաքվեի հետ կապված բոլոր մանրամասները: Նա վստահ է, որ կձևավորվի ՈՉ-ի շտաբ, բայց եթե նույնիսկ չձևավորվի, անհանգստանալու ոչինչ չկա: «Այնպես չէ, որ քաղաքացիների համար գաղտնիք է, թե ով է փորձելու կանգնեցնել այս ժողովրդավարական գործընթացը»,- ընդգծեց Սիմոնյանը: