ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած քննարկումից հետո ներկայացրեց վեց կետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված: Ընդ որում, բոլոր այդ կետերը բխում էին գլխավոր՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու հակամարտության ռազմական ճանապարհի բացառման սկզբունքներից:
Իշխող ուժի պատգամավոր Միքայել Զոլյանի կարծիքով՝ բոլոր վեց կետերը շահեկան են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի համար: Վարչապետի հնչեցրած միկրոհեղափոխությունը, սակայն, ըստ պատգամավորի՝ շարունակություն չի ունենա, եթե Ադրբեջանը նույնպես պատասխան քայլեր չանի: