ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ նախաձեռնող աշակերտների առաջարկով ստեղծել են նախարարին կից աշակերտական խորհուրդ, որպեսզի նրանց ձայնն ավելի լսելի դառնա:
«Խորհրդի կազմում լինելու են 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների այն սովորողները, որոնք ընդգրկված են իրենց դպրոցների աշակերտական խորհուրդներում, ակտիվ մասնակցում են դպրոցական և համայնքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի քննարկմանը, խնդիրների լուծմանը, կազմակերպում ու անցկացնում են միջոցառումներ:
Մեզ մաղթում եմ արդյունավետ աշխատանք»,- գրել է նախարար Հարությունյանը: